Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե յուրե այս հեռուստաընկերությունները գործում են, դե ֆակտո՝ նրանք ամեն օր հեռուստալսարան են կորցնում». Նարինե Ավետիսյան. «Փաստ»

Նոյեմբեր 29,2017 12:06

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  օրենքում փոփոխություններ են սպասվում։ Ոլորտի մասնագետները դժգոհում են, որ նոր օրինագծում էլ պահպանվել են թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքս) ստեղծման համար առաջադրված պայմանները։ Մարզերում գործող տեղական հեռուստաընկերությունները դուրս են մնացել թվայնացման գործընթացից, շարունակում են գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու հայտնվելով փակման վտանգի առջեւ։

«Լոռի» հեռուստաընկերությունը դրանցից մեկն է։ Այն այս պահին «օդից կախված» է մնացել։.

Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն արդեն 7 տարի պայքարում է օրենքի դեմ։ Փոփոխություններով մարզային հեռուստաընկերությունների հեռարձակումը երկարաձգվել է մինչև նոր մրցույթը՝ 2020 թվականը։

«Դե յուրե այս հեռուստաընկերությունները գործում են, դե ֆակտո՝ նրանք ամեն օր հեռուստալսարան են կորցնում։ Առաջին հայացքից թվում է, որ անժամկետ լիցենզիայի տրամադրումը շատ լավ է, բայց դա մեռնող հիվանդին քնաբեր ներարկելու նման մի բան էր»,- «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Ավետիսյանը մտավախում է, որ վերջնաժամկետից շուտ կարող են հեռարձակումը դադարեցնել փակման վտանգի առջև կանգնած մարզային հեռուստաընկերությունները։

«Այս ընթացքում կփորձենք մեր խնդիրները ներկայացնել։ Կմասնակցենք նոր մրցույթին՝ թեև հույսեր չկան»,- նշեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը։

Ըստ փոփոխությունների՝ յուրաքանչյուր մարզում պետք է մեկ թվային հեռուստաընկերություն գործի։ Նարինե Ավետիսյանի խոսքով՝ դա ժողովրդավարության ճանապարհը բռնած պետության համար նպաստավոր ուղի չէ։ Իսկ այն երկրները, որոնք թվայնացման գործընթացի են անցել, այդտեղ հեռարձակողների թիվն է ավելացել և բարելավվել խոսքի ազատության ցուցանիշը։ Մեր երկրում ճիշտ հակառակն է։

«Սահմանափակվեց հեռարձակողների թիվը։ Պատահական մարդիկ չստացան այդ լիցենզիաները։ Ստացան այն հեռուստաընկերությունները, որոնք վերահսկվում են իշխանությունների կողմից»,- մատնանշեց նա։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930