Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախկինում մարդիկ որքան ուզում էին՝ գնում էին, հիմա կսահմանափակվեն 5 կգ-ով. «Փաստ»

Նոյեմբեր 29,2017 11:49

Վրաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները բողոքում էին, որ չեն կարող այլևս իրենց համար միրգ բերել հարևան երկրից։ Հիմա նրանք կրկին չեն կարող բերել, եթե չունենան այդ հավաստագիրը։ Իսկ նշված հավաստագիրը միրգ կամ բանջարեղեն գնողներին ով պետք է տա։ ՊԵԿ մամուլի ծառայությունից «Փաստին» տեղեկացրին, որ համապատասխան երկրի՝ այս դեպքում Վրաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Վերջինս, ի դեպ, գտնվում է Թբիլիսիում՝ սահմանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա։ Իսկ բանջարեղենի ու մրգերի վաճառակետերը տեղակայված են սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորությունից սկսած։

Իսկապես զավեշտալի է։ Եթե նախկինում մարդիկ որքան ուզում էին՝ գնում էին, հիմա կսահմանափակվեն 5 կգ-ով, քանի որ այդ անհրաժեշտ թղթի համար, դժվար թե մեկը հավելյալ կմ-եր կտրի, վառելիք, ժամանակ ու գումար ծախսի։ Դրա փոխարեն միրգը կգնի Հայաստանից, բայց մի փոքր այլ գներով։ Իհարկե, այս որոշումն այս օրերին չի ուժի մեջ մտել, այլ ամիսներ առաջ։ Պարզապես աղմուկը հիմա է առաջացել, քանի որ այս շրջանում են հիմնականում մարդիկ նախընտրում գնալ Վրաստան ու այնտեղից միրգ բերել, մասնավորապես՝ մանդարին։ Իսկ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, պետք է շարժվի ԵԱՏՄ օրենքներով։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930