Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ներդրումներ կանի բնապահպանության ոլորտում

Նոյեմբեր 29,2017 11:42

Հայաստանի տարածքի 13,1 տոկոսը բնության պահպանության տարածք է: Խորհրդարանում այսօր մեկնարկել են «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումները:

Իր ելույթում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասում է` այս տոկոսը պետք է ընդլայնել եւ պահպանությունն ավելի կանոնավոր դարձնել: Նոր ծրագրեր են պետք: Կառավարությունը ունի քայլեր` Ջերմուկը, Տաթեւ ազգային պարկը եւ այլն: Նախարարը հայտարարում է` անհատներն էլ են նախաձեռնություններով հանդես գալիս բնության հատուկ պահպանվող տարածք ձեւավորելու եւ պատշաճ պահպանում իրականացնելու հարցում. Գագիկ Ծառուկյանն է ներդրում արել:

Արծվիկ Մինասյանն ասում է` բնության հատուկ պահպանության տարածքներն ունեն նաեւ հստակ սոցիալ-տնտեսական դրսեւորում: Դրա սոցիալ-տնտեսական շահը կարող է ստացվել, եթե մենք կարողանանք պատշաճ պահպանել բնությունը: «Փոխվել են մոտեցումներն ու նպատակադրումը եւ հիմա մեր հիմնական թիրախը բնության պահպանությունից տնտեսության եւ սոցիալական շահի արդյունավետության ապահովումն է»,-ասաց նա:

Նախարարը`չհերքեց`նախկինում մենք անխնա շահագործել ենք բնությունը: Միջազգային փորձ է վկայակոչում, ասում է`այն երկրները, որոնք շարժվել են բնության պահպանության սկզբունքով, շահել են: ՀՀ կառավարությունն այժմ նաեւ պատասխանատու ընդերքօգտագործման մոդելն է սկսել զարգացնել:

Նշենք, որ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման գործընթացը, բավական տարերային բնույթով, սկսվել է 1958 թվականից`չունենալով համապատասխան օրենսդրություն եւ ռազմավարություն: ՀՀ անկախության տարիներին գործընթացն արդեն կարգավորվում էր կառավարության որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն եւ գործողությունների ազգային ծրագրով»: 2006-ին ընդունվել է «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը:

Այժմ Հայաստանում գործում են 2 արգելոց, 3 ազգային պարկ, մեկ կենսոլորտային համալիր, 26 արգելավայր, 232 բնության հուշարձան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930