Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այսօր պետության երրորդ դեմքն է եւ, այնուամենայնիվ, պարտավոր է տեսակետ հայտնել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2017 11:36

Իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել Հայաստանի համար առանցքային հարցերի, մասնավորապես Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին, հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերությունների մասին։ Նա այդպես էլ որեւէ գնահատական չի հնչեցրել ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, չնայած ի պաշտոնե Կարապետյանն իշխող կուսակցության առաջին փոխնախագահն է, Սահմանադրությամբ էլ՝ պետության երրորդ քաղաքական պաշտոնյան։

Այս ընթացքում նա կարծես թե մեկ անգամ է խոսել ԼՂ խնդրից՝ այն էլ՝ հնչեցնելով դեկլարատիվ, տրիվիալ հայտարարություններ։ Այս տարվա հունվարի 13-ին Կ. Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը եւ անվտանգությունը, ինքնասիրությունը։ Իսկ հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանել է. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը։ Եկեք, այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը։ Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ սա շատ մեծ պատասխանատվություն է»։ Այսինքն՝ ԼՂ խնդրում փոխզիջումների մասին Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չի հնչեցրել ու չի կոնկրետացրել՝ ինչն է իր համար ընդունելի, ինչը՝ ոչ։

Վարչապետը, նրա թիմը կարող են առարկել՝ ասելով, որ կառավարության 2017–2022թթ. գործունեության ծրագրում խոսք կա արտաքին քաղաքականության ընդհանուր ուղենիշների մասին, ըստ այդմ, ԼՂ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ հայ-թուրքակաև հարաբերություններն էլ պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։

Բացի այդ՝ նրանք կարող են առարկել՝ ասելով, որ այնքան էլ վարչապետի իրավասությունների մեջ չեն մտնում այս հարցերը, եւ որ Սերժ Սարգսյանն է այժմ այդ ամենի պատասխանատուն եւ այդ բնագավառում քաղաքականություն իրագործողը։ Բայց, դե, այս ամենը համոզիչ չէ թեկուզ եւ այն առումով որ նախ՝ վարչապետն այսօր պետության երրորդ դեմքն է եւ, այնուամենայնիվ, պարտավոր է տեսակետ հայտնել:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930