Լրահոս
Օրվա լրահոսը

Կ՛ուզենք, շա՜տ կ՛ուզենք խօսքի ու գործի անհամապատասխանութեան շրջանակէն դուրս պրծելու առիթ նկատել այս յայտարարութիւնը. «Ասպարեզ»

Նոյեմբեր 29,2017 11:23

Նախագահ Սերժ Սարգսեան Երեքշաբթի, Նոյեմբեր 28ին, Հայաստանի Յատուկ քննչական ծառայութեան կազմաւորման 10ամեակին առիթով ունեցած իր ելոյթին մէջ յայտարարեց, որ իր համոզումով՝ «անարդարութեան ցանկացած դրսեւորում հիւանդութիւն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտութեան չի անցնում եւ ինքնաբերաբար չի բուժւում, աւելին՝ տարածւում է»:

Նոյն ելոյթին մէջ նախագահը ընդգծեց, որ «հակակոռուպցիոն (կաշառակերութեան դէմ-Խմբ.) պայքարը մեզ համար ազգային անվտանգութեան հարց է»:

Յաղթահարելով հաշիւ պահանջելու ամէ՛ն փորձութիւն, թէ ինչո՛ւ անցեալ առնուազն տասը տարիներուն թոյլ տրուեցաւ, որ արտագաղթի, համատարած յուսահատութեան ու բարոյալքումի վարակի տեսքով դրսեւորուած այս քաղցկեղը անարգել տարածուի պետական համակարգէն ներս, կ՛ուզենք, շա՜տ կ՛ուզենք խօսքի ու գործի անհամապատասխանութեան շրջանակէն դուրս պրծելու առիթ նկատել այս յայտարարութիւնը:

Մեզի՝ հեռու ապրողներուս համար, հաւանաբար դիւրին է այս առիթը տալու տրամադրուիլ: «Սպասենք ու տեսնենք»ը պարզապէս յուսահատութեան գիրկէն դուրս գալու, մեր առօրեան տանելի դարձնելու ճարպիկ բանաձեւ մըն է, բայց եւ որուն տուրք տալու ժամանակ իսկ անհանգի՛ստ կը զգանք:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930