Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ամեն տարի հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, այդ պայքարը նոր թափով առաջ տանելու մասին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2017 11:18

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ խոսում է։ Իր նախագահության մոտ տասը տարիների ընթացքում նա ամեն տարի հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, այդ պայքարը նոր թափով առաջ տանելու մասին։

Հաճախ այս թեմայով նրա ելույթները հիշեցնում էին արմատական ընդդիմադիր առաջնորդների ճառերը։ Օրինակ՝ 2012թ. էլ Ս. Սարգսյանը կառավարությունում եւ նախարարություններում կոռուպցիայի դեմ պայքարով խորհրդակցությունների շարք սկսեց՝ բացահայտ մեղադրանքներ հնչեցնելով նախկին վարչապետի ու նախարարների հասցեին։ Բայց իրավիճակը, միեւնույն է, չի փոխվել։

«Ինչու» հարցի պատասխանը ժամանակին տվել է նույն Սերժ Սարգսյանը։ Դեռ վարչապետության օրոք 2007թ. ապրիլին նա հետեւյալ միտքն էր հայտնել. «Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել, որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս… Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում։ Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում՝ փոքր չինովնիկները։ Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ»։

Փաստորեն, եթե նկատի ունենանք փաստը, թե այս տարիներին նա որքան շատ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնքան արտաքուստ ավելացել է պայքարը, զուգահեռ՝ կոռուպցիան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930