Մեր տեղեկություններով, երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչ է ձերբակալվել:
Նրանք ձերբակալվել են երգիչ Սեբուի՝ պետավտոտեսուչների կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Սեբուի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը պարզվել է: «Նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:
Տաթեւ Խաչատրյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում