«Պետք է ցավել Սամվել Բաբայանի հետ կատարվածի համար: Եվ ափսոսալ, որ նա չկարողացավ մնալ իր բարձրության վրա: Մնացածն արդարադատության խնդիրն է: Եվ ես չեմ կարծում, թե նրան քաղաքական դրդապատճառներով են դատել: Մարդն ուղղակի իր տեղը չի գտնում: Իսկ նման դեպքերում օրինախախտումը դառնում է անխուսափելի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` պատասխանելով հարցին` Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն «Իգլայի» գործով ազատազրկվեց 6 տարով. Դուք հավատո՞ւմ եք այդ պատմությանը, թե՞ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:
«Առավոտ»
29.11.2017
Ես միշտ համեստութիւնը ունեցեր եմ կրկնելու որ քաղաքականութենէ գրեթէ ոչինչ կը հասկնամ,մանաւանդ հայկականէն ,որ այնպիսի դարձուածքներ ունի որ մարդ կը շփոթի,յատկապէս ինձ նման սփիւռքահայ մը- բայց սա արդէն քաղաքականութիւն չէ այլ մարդկային պարզ տրամաբանութիւն ,հասանելի նոյնիսկ բուհերու ուսանողութեան — Եթէ այս աստիճանի կասկածներով կը բեռնաւորուի — Ազգային հերոս մը — որ վարած է Արցախի բանակին ամենաբարձր պաշտօնը – / չեմ համարձակիր դատել ՛ արդար կամ անարդար / կը նշանակէ որ փտութիւնը կարելի է ամենաբարձր վերնախաւերուն մէջ ալ տեղի ունենալ ,սա արդէն շատ ցաւալի է,;
Ինչպէս՞ կրնանք պահանջել որ Արցախի բարի ժողովուրդը հոգեկան տագնապներ չապրի; Անոր համար շատ կարեւոր է որ ամէնքս միացած ձեռք-ձեռքի տանք զօրացնելու երկրին ենթակառոյցները որ յոյս ներշնչենք բնակիչներուն-Արցախը հզօր պարիսպն է որ Հայաստանը կը պաշտպանէ , Արցախը պէտք է օրէ օր հզօրանայ որ Հայաստանը ծաղկի -և պէտք չէ վայրկեան մ՛իսկ մտածել որ
կարելի է 1 քմ հող զիջել-ընդհակառակն պատրաստուիլ կէս մնացած ազատագրումը ամբողջացնելու;
Սամվել Բաբայանը Արցախի հերոս է, անցել է փառապանծ մարտական ուղղով, այժմ էլ, կարծում եմ, գործ են սարքել նրա նկատմամբ, որ բացառեն 3 տարի հետո Արցախում կայանալիք ընտրություններին նրա մասնակցությունը: