Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրին Երեւանից զգայուն է

Նոյեմբեր 29,2017 16:30

Ի տարբերություն Երեւանի՝ Գյումրին ավելի զգայուն է իր պատմության եւ ժառանգության հանդեպ: Այն իր հմայքով կարող է մրցել մեր հարեւան Վրաստանի մայրաքաղաքի ու եվրոպական շատ քաղաքների հետ՝ անգամ քանդված փողոցներով: Զբոսաշրջիկներն այստեղ հիանալու բավականին բան կգտնեն՝ հին շենքեր, կոլորիտային անկյուններ, այսինքն՝ այն, ինչը վաղուց ջնջված է Երեւանում: Այս պատշգամբն իհարկե հին չէ, բայց գեղեցիկ հուշերի հետ է կապված: Այն առնչվում է Աղասի Այվազյանի սցենարով` Հենրիկ Մալյանի 1967թ. նկարած «Եռանկյունի» ֆիլմի հետ, որը պատմում է լենինականցի հինգ դարբինների ընկերության մասին՝ փոքրիկ տղայի շուրթերով: Ըստ ֆիլմի՝ հենց այս պատշգամբում էր ապրում Սոֆիկ անունով գեղեցիկ աղջիկը, որը երիտասարդի սուլելուն պես դուրս էր թռչում ու զրուցում նրա հետ: Շենքի պատին «Եռանկյունի» ֆիլմից կադրեր պատկերող նկարներ 16են փակցված:

Երանի Երեւանում էլ նման կերպ վերաբերվեին Երեւանի պատմությանը, որը վաղուց թաղված է նորօրյա բետոնի ու էլիտար շենքերի հիմքում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հարգելի Գոհար,
    դա Ձեր ասած պատշգամբը չէ։

    Ձեր նկարագրած պատշգամբը կարող եք գտնել հետևյալ հղումով։ Այն շատ ավելի հրապուրիչ է, քան Ձեր կողմից ներկայացված լուսանկարի պատշգամբը։
    https://cfa.am/en/2016/12/05/balconies/

    Հարգանքով, Ռաֆայել

  2. Գոհար says:

    Շնորհակալ եմ, հարգելի Ռաֆայել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930