Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցուկի պատրաստուկները լայնացնում են գլխուղեղի անոթները

Նոյեմբեր 29,2017 13:00

Երիցուկի պատրաստուկներն օժտված են հակաբորբոքային, ախտահանող, մեղմ սպազմոլիտիկ, հանգստացնող, քրտնաբեր, լեղամուղ, գազամուղ, հակաալերգիկ, ախորժակը լավացնող, շնչառությունը խթանող հատկություններով: Պատրաստուկները մեծացնում են նաեւ սրտի կծկումների հաճախականությունը, լայնացնում գլխուղեղի անոթները:

Երիցուկն արդյունավետ է տարաբնույթ ստամոքսային խանգարումների բուժման ժամանակ. ստամոքսի կամ աղիների գալարակծկում, դանդաղ մարսողություն, սուր եւ քրոնիկական ստամոքսաբորբ, ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, կոլիտ, էնտերոկոլիտ, մանկական փորլուծություններ, որոնք ուղեկցվում են խիթանման ցավերով եւ աղիների փքվածությամբ, լեղաքարային հիվանդություն, լեղուղիների շարժողունակության խանգարում:

Աղիների սպազմի, փքվածության, փորլուծության ժամանակ խորհուրդ է տրվում 4 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել: Ծավալը եռացրած ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 0,5 բաժակից օրը 2-3 անգամ՝ ուտելուց հետո: Եփուկը կարելի է օգտագործել արտաքին՝ ողողումների, թրջոցների եւ հոգնաների ձեւով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930