Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18։15-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ եւ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության օպերատիվ խմբեր, քննիչներ, փորձագետներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: