Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային մշակութային ժառանգության մաս համարվող Սանահինի վանական համալիրի գեղեցկությունը. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 28,2017 23:00

Լոռու մարզի համանուն գյուղում է գտնվում Սանահինի միջնադարյան վանական համալիրը: Այն կառուցվել է 966 թ-ին, հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի աջակցությամբ: Համալիրը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնն ու տոհմական դամբարանը: Եղել է նաեւ միջնադարյան հոգեւոր ու գիտակրթական խոշոր կենտրոն: Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո, որը նշանակում է՝ «Սա նրանից հին է»:

Սանահինի համալիրի կազմում են Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։ Վանքի եւ շրջակա տարածքում պահպանվել է ավելի քան 50 խաչքար:

1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին Սանահինի վանական համալիրը ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930