Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի գործով հարցաքննվեցին երեք ոստիկաններ

Նոյեմբեր 28,2017 22:15

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց երեք վկա՝ ոստիկան:

Այսօր հարցաքննվող ոստիկանները՝ ի տարբերություն նախորդ դատական նիստին հարցաքննված ոստիկանների, դատարանում հայտնեցին, որ Ղուկասյանի կողմից չեն լսել ժողովրդին ուղղված կոչեր, թե գնանք, ջարդենք, փշրենք, միանանք ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին»:

Ըստ Ղուկասյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ այս անգամ դատարանը թույլ չտվեց վկաների ցուցմունքների ավարտից հետո Անդրիաս Ղուկասյանին հարցեր տալ: Բացի այդ փաստաբանն ասաց, որ վկաների ցուցմունքները հերքվում էին տեսանյութերով. «Ոստիկաններից մեկն իր դատաքննական ցուցմունքում ասում էր, որ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելուց տասը, տասնհինգ րոպե հետո են իրենք հարձակում գործադրել, մինչեւ այդ ժողովուրդը քարեր էր շպրտում իրենց ուղղությամբ, բայց այդպիսի բան գոյություն չունի, Մարտիրոսյանին բերման ենթարկելուց 57 վայրկյան հետո ոստիկանները հարձակում են գործադրում ու ժողովրդի կողմից ոչ մի քարի նետում չկա, դա երեւում է մի շարք լրատվամիջոցների տեսանյութերով»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930