Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահը, որ կարդում է՝ չի հարցնո՞ւմ, էս ի՞նչ եք գրել». Արմեն Մարտիրոսյան

Նոյեմբեր 28,2017 20:50

«Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ»,- ՀՀ նախագահի այս պնդումներին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է ոչ թե իր տեսակետներով, այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցով:

«Այնտեղ հստակ գրված է, որ բողոքարկման մեխանիզմները ընդհանրապես չեն աշխատում, որովհետեւ հասարակությունը վստահություն չունի իրավական համակարգի նկատմամբ, հստակ խոսք է գնացել ընտրակաշառքների մասին, այնքան լայնամասշտաբ է եղել, որ էլ ասելու չէ, որ միջազգային փորձագետների կողմից հատուկ նշվել է: Այս անգամ բացահայտվեցին ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահումները՝ դպրոցների տնօրենների հետ կապված հայտնի դեպքը, նշվել է նախընտրական հանդիպումների ժամանակ ճնշումների մասին, այս ամեն ինչը, եթե արդեն իսկ նշել են միջազգային փորձագետները, մեր ասելն, ըստ էության, ուղղակի վերահաստատում կամ ավելի է հարստացնում այդ բացասական երեւույթները:

Կրկնաքվեարկությունների խնդիրն այդպես էլ մնաց, ես այդպես էլ չեմ պատկերացնում, որ 3 միլիոնանոց ժողովրդի անկախության հանրաքվեին մասնակցում է մեկ միլիոնից մի քիչ ավելի մարդ, բայց 1,5 միլիոն արտագաղթից հետո, ընտրություններին հանկարծ 1, 6 միլիոն մարդ է մասնակցում….այս ամենը հաշվի առնելով՝ մենք ընտրություն կոչվածից շատ հեռու ենք: Իրենք ասում են, որ տնտեսական վիճակը լավ է, ժողովրդի բարօրությունը բարձրանում է, ասում են էլի, թող ասեն, ինչ անենք»,- Аravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, նախագահի ռեֆերենտներին պետք է հարցնել՝ որտեղից նախագահին այդքան լավատեսություն. «Որովհետեւ իրենք են տեքստը գրում, իրենք կարող են ասել՝ այդ լավատեսությունը, որտեղ են տեսել, որ տալիս են Սերժ Սարգսյանը կարդա կամ ինքը, որ կարդում է՝ չի հարցնո՞ւմ, էս ի՞նչ եք գրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930