Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաեւ Մարուան Ֆելաինին եւ Լյուկ Շոուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չեն մեկնել Լոնդոն, որտեղ այսօր Ժոզե Մոուրինիայի թիմը հյուրընկալվելու է «Ուոթֆորդին»:
Անգլիայի լրատվամիջոցները գրում են, որ Սթոքպորտի երկաթուղային կայարանում Մխիթարյանի եւ մյուս երկու ֆուտբոլիստների չհայտնվելը չի նշանակում, թե նրանք չեն մասնակցելու հանդիպմանը՝ հիշեցնելով, որ դեպքեր են եղել, երբ ֆուտբոլիստները Անգլիայի մայրաքաղաք մեկնել են ընդհանուր թիմից առանձին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ