Ժամեր առաջ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի դատավճիռը: 6 տարի, անլուրջ ու անհիմն մեղադրանքներով այն մարդուն, ում մեծավ մասամբ պարտական ենք Արցախի պաշտպանության համար հաջողությամբ կազմակերպված ռազմական գրեթե բոլոր գործողությունների համար:
Մեծ-մեծ ձեռքբերումներից ու առաջընթացներից ճառող, ժողովրդավար եվրոպաների հետ նստող-վեր կացող իշխանությունները մեկ անգամ չէ, որ անթաքույց հաշվեհարդար են կազմակերպում այն գործիչների հետ, ովքեր այս կամ այն հարցում «իրենց հետ չեն» կամ կանգնում են ընդդիմադիր տարբեր ուժերի կողքին:
Սամվել Բաբայանի գործը, չնայած ի սկզբանե, հենց վերջինիս հորդորով, չորակվեց քաղաքական հետապնդում, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգին ու առհասարակ քաղաքական համակարգին ծանոթ ցանկացած ոք վստահաբար կարող է բարձրաձայնել, որ որևէ առնչություն չունի քրեական հանցագործության հետ:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ