ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ իրենք կողջունեն Ադրբեջանի մասնակցությունը ԵՏՄ-ում:
Այսօր այդ առնչությամբ հարցին՝ Ադրբեջանը, ըստ ձեզ հետաքրքրվա՞ծ է ԵՏՄ-ով, ուզո՞ւմ է մտնել ԵՏՄ եւ ինչպե՞ս եք գնահատում դրա հնարավորությունը՝ՌԴ պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Սերգեյ Ժելեզնյակը պատասխանեց, որ ոչ Ադրբեջանի, ոչ էլ ՀՀ ղեկավարությանը չի կարող խորհուրդներ տալ, կարող է միայն ասել, որ 21-րդ դարում պետք է ձգտել առավելագույնս ընդլայնել համագործակցությունը: Ցանկացած համագործակցություն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, փոխադարձ հետաքրքրությունների վրա. «Եթե խոսենք Կովկասում իրավիճակի եւ ՀՀ-ում իրավիճակի մասին, գիտեք, հսկայական աշխատանք է տանում ՌԴ-ն նրա համար, որ անգամ ամենաբարդ հարցերը լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»: Ժելեզնյակը նշեց, որ 21-րդ դարում չպետք է կոնֆլիկտներ հրահրել, դրանք կարող են վերածվել գլոբալ խնդիրների:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ