Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանը նույնասեռականների խտրականության մասին. «Կարող է գոմաղբ ուտողների միություն ստեղծեն ու քարոզեն՝ ճիշտն այսպես է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 16:26

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նոր Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածին, ըստ որի արգելում է  բոլոր տեսակի խտրականությունները, այդ թվում նաեւ անձի սեռական կողմնորոշման նկատմամբ:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ «Օրենսգիրքը ուսումնասիրում ենք, որքան հասցրել եմ ուսումնասիրել, ես կարծում եմ՝ օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը խտրականության դեմ է, այսպես ասած՝ պայքարում, պետք է ունենա նույն ձեւակերպումը, ինչ որ կա Սահմանադրության մեջ: Սահմանադրության մեջ չկա անկախ սեռական կողմնորոշումից բառակապակցությունը: Ի վերջո, չմոռանանք, որ մենք էլ ունենք արժանապատիվ կյանքի իրավունք, մենք բոլորս պետք է ապրենք այնպիսի միջավայրում, որտեղ մեզ լավ ենք զգալու»:

Հետո Զոհրաբյանն, իր խոսքերով ասած՝ կոպիտ օրինակ բերեց. «Կարող է մարդիկ լինեն, ովքեր որոշեն գոմաղբ ուտել ու սկսեն շարժումներ: Օրինակ՝ գոմաղբ ուտողների միություն ստեղծեն, փողոց դուրս գան, գնան դպրոցներ ասեն՝ ճիշտն այսպես է եւ փորձեն քարոզ անել»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930