Լրահոս
Օրվա լրահոսը

Ժելեզնյակը՝ ՌԴ-ում Նժդեհին ֆաշիստ կոչելու հայտարարությունների մասին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 16:23

Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել՝ ոչ ի հաշիվ ԵՏՄ-ի հարաբերությունների եւ ՌԴ-ի հետ համագործակցության: Այսօր «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ եւ պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի հետ հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ, Ռուսաստանի հանրային պալատի անդամներ, փորձագետներ եւ իրավաբաններ հայց են պատրաստում ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան այն երկրների դեմ, որոնք հերոսացնում են ֆաշիզմը եւ, ըստ նրանց, այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը, որը հերոսացնում է Նժդեհին:

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀԿ-ն հենց նժդեհյան գաղափարախոսության ջատագովն է, ուստի հարցին՝ չե՞ք կարծում, որ նման քայլերում Հայաստանում հակառուսական նոր տրամադրություններ եք ստեղծում՝ Սերգեյ Ժելեզնյակը պատասխանեց. «Ռուսաստանում բնակվում է 146 մլն մարդ եւ այդ մարդիկ ունենում են տարբեր տեսակետներ, այդ թվում հենց այդ խումբն ունի իր տեսակետը: Իմ կարծիքով, այդ տեսակետը հեռանկար չունի, քանի որ հիմնված է ոչ խորը գիտելիքների վրա»:

Նա խորհուրդ տվեց հայ եւ ռուս բոլոր փորձագետներին, որ աղմկահարույց հայտարարություններ անելուց առաջ ուսումնասիրություններ անել: Ըստ Ժելեզնյակի, որեւէ հիմք չկա, որ դատարանը կքննի այդ հարցը, որը վերաբերում է ՀՀ-ին եւ իր ազգային հերոսներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930