Լրահոս
Օրվա լրահոսը

Թշվառ պայմաններով՝ աշխարհի չեմպիոններ. Գյումրու ֆենոմենը (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 16:15

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սամբոյի աշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանի և բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ մարզադպրոցները նորմալ վիճակում չեն։

Լրագրողները ՀՀ սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հայկ Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ անարդար չէ՞, որ չեմպիոն տվող մարզադպրոցները խայտառակ պայմաններում են։ «Եթե վերցնենք Գյումրիի մրցանակակիրներին, չեմպիոններին՝ օլիմպիադայի, աշխարհի, ամբողջ աշխարհում այդպիսի բան չկա։ Պայմանները Գյումրի քաղաքի սպորտսմենների համար նույնն են, ուղղակի տղաները իրենց թասիբի, աշխատասիրության հաշվին են գնում, տանում մրցանակներ։ Մենք այս տարի 11 մեդալ ունենք Շիրակի մարզից, սամբոյից տարբեր տարիքի երեխաների։ 2 աշխարհի չեմպիոն ունենք, երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների երկու մրցանակակիրներ, ունենք պատանիների և երիտասարդների աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրներ։ Այսինքն՝ սամբո ըմբշամարտը ոչ միայն Հայաստանում, այլ կոնկրետ Գյումրի քաղաքում շատ մեծ զարգացում ունի»։

Մեր զրուցակիցն ասաց, որ հետաքրքրությունն այս մարզաձևի հանդեպ շատ մեծ է, պարապում են 300-ից ավելի երեխաների հետ, աշխարհի չեմպիոն տալուց հետո օրական 10-15 երեխա ավելանում է։

«Եթե աշխարհի չեմպիոններին մեր պետությունը կարողանա շոշափելի դրամական պարգևատրում տա, հոսքն ավելի մեծ կլինի, կաշխատենք ևս աշխարհի չեմպիոններ տալ»,- ասաց մարզիչը։

Մաքսիմ Մանուկյանն էլ նշեց, որ հաղթանակ են տանում՝ գյումրեցու թասիբը պահելով։ «Մեզ պայմանները չեն խանգարում, բայց կարող է ուրիշներին խանգարի, բայց մեր մեջ խոսում է գյումրեցու թասիբը»,-ասաց Մաքսիմ Մանուկյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930