Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում ամենաքիչն են տեղյակ Հայաստան-ԵՄ համաձայնագրից

Նոյեմբեր 28,2017 16:11

«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբը «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ խտրականության մասին օրենքները Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման կոնտեքստում» սոցհարցում է արել` պարզելու հասարակության վերաբերմունքը վերոնշյալ օրենքների ընդունման եւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ։ Իրենց պնդմամբ՝ հարցումն անցկացվել է Երեւանում եւ բոլոր մարզերում։ Հարցմանը մասնակցել է մոտ 3300 քաղաքացի։

Ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը նշեց, որ օրենքների եւ համաձայնագրի կնքելու մասին, ամենաշատը տեղյակ են եղել Երեւանում եւ Արմավիրի մարզում, իսկ ամենաքիչը՝ Տավուշում։

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրին, հարցվածների 59%-ը պատասխանել է՝ բացասական, 34%-ը՝ դրական եւ 7 %-ը չեզոք դիրքորոշում է հայտնել։ Բացասական պատասխան տվողների 62 %-ը կարծում է, որ ԵՄ-ն Հայաստանին պարտադրում է ընդունել օրենքներ, իսկ 58%-ը նշել է, որ համաձայնագրի ընդունմամբ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվի։

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքները անհրաժե՞շտ են Հայաստանին, թե՞ ոչ, հարցվողների 57 %-ը պատասխանել է՝ ոչ, 27 %-ը՝այո եւ 16 %-ն է միայն ասել, որ՝ չգիտի։

«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ հարցման մասնակիցների 34%-ի կարծիքով, այդ օրենքների ընդունման պարագայում կոտնահարվեն ընտանեկան արժեքները, 49%-ը կարծում է, որ հասարակության մեջ այլասերվածություն կտարածվի, իսկ 42 %-ը գտնում է, որ այն կարող է հանգեցնել հեղաշրջման։

 

Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930