Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող էինք 10 դիպուկահարի էլ սպանել, բայց չենք արել». «Սասնա ծուռը»՝ դատավորին

Նոյեմբեր 28,2017 16:09

«Եթե ուզենայինք՝ կարող էինք տասը դիպուկահարի էլ սպանել, բայց չենք արել: Կարող էինք նռնակ նետել…բայց ժամանակ ենք տվել, որպեսզի ժողովուրդն ինքնակազմակերպվի, իշխանությունն էլ խելքը գլուխը հավաքի»,-«Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր, օգտվելով հայտարարությամբ հանդես գալու իրավունքից, ասաց ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը:

Նրա խոսքով՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին Ոստիկանությունը կարող էր հարյուրավոր զոհեր ունենալ. «Պատնեշից այն կողմ գտնվող 18 տարեկան ոստիկանների հետ այդ օրերին  զրուցել ենք, ասել, որ չենք կրակելու իրենց վրա»:

Մյուս ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից «զարհուրելի քայլեր են կատարվել», որոնց մասին ինքը չի բարձրաձայնում, որովհետեւ ռազմական գաղտնիքի խնդիր կա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ շենք-շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու եւ ոստիկանների սպանությունների մեջ:

Այսօրվա նիստում դատավոր Արթուր Օհանյանը նաեւ մերժեց ամբաստանյալներից Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, իսկ դա ենթադրում է, որ Գերավետյանը կշարունակի մնալ կալանավորված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930