Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի փաստաբանի վարքագծի կանոնագիրքը թափահարել մեր գլխին». բացարկ՝ «Ծռերի» գործով դատավորին

Նոյեմբեր 28,2017 15:25

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր՝ այն բանից հետո, երբ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց, պաշտպանական կողմը դատավոր Արթուր Օհանյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Արամ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ դատավորը փաստաբանների հանդեպ դրսեւորեց անհարգալից վերաբերմունք. «Դուք կողմնակալ եք, իսկ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի»:

Պաշտպաններից Երվանդ Վարոսյանը, միանալով միջնորդությանը, դատավորին ասաց. «Չի կարելի փաստաբանի վարքագծի կանոնագիրքը որպես մահակ թափահարել մեր գլխին: Մենք շատ լավ գիտենք եղելությունը»:

Դատավոր Արթուր Օհանյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց իր դեմ բացարկի միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ այս գործով որպես դատավոր շարունակելու է հանդես գալ Արթուր Օհանյանը: Վերջինս այսօր մերժեց նաեւ ամբաստանյալներից Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Դա էլ ենթադրում է, որ նշյալ ամբաստանյալը շարունակելու է մնալ կալանավորված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930