Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդեւան Գրիգորյան. «Լավ կրթությունը թանկ հաճույք է»

Նոյեմբեր 28,2017 15:15

«Լավ կրթությունը թանկ հաճույք է, բայց կրթությունը նաև չի սիրում հեղափոխական մոտեցումներ»,- սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի կարծիքն է: Այսօր խորհրդարանում ընթացող «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Վարդևան Գրիգորյանը նաեւ նկատեց` բարեփոխումների անվան տակ հեղափոխական մոտեցումներ են դրվում:

«ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակ հանձնարարություն եղավ մշակել կրթության նոր ճանապարհային քարտեզ, սա ուժի՞ մեջ է, թե՞ ոչ: Եթե ուժի մեջ է, ապա ի՞նչ ընթացքով է գնում, որովհետև սա նշանակում է կրթության համակարգի բարեփոխում: Իսկ բարեփոխումների համար հարկավոր են ներդրումներ, բայց, ինչպես գիտենք, առաջիկա 3 տարիների բյուջեն որևէ ֆինանսական ներդրում չի նախատեսում կրթության ոլորտի համար: Եթե չկան միջոցներ, այս ծրագրերը հնարավո՞ր է կյանք կոչել»,- նախարարին հարցրեց Վարդևան Գրիգորյանը:

«Բայց կրթությունը հեղափոխական մոտեցումներ ընդունում է, քանի որ պետք է հասկանալ, թե ինչ ասել է հեղափոխություն, չէ՞ որ իրավաչափ արմատական ու որակական փոփոխությունն էլ կոչվում է հեղափոխություն: Եթե ոլորտն այս վիճակում պահենք, ապա մարտահրավերներին չենք կարողանա դիմադրել: 87 հազար ուսանող ունենալու պարագայում 63-64 համալսարան ունենք, 101 ուսումնական հաստատություն ունենք՝ արհեստագործական բնույթի՝ 30 հազար ուսանողով: Սա խոսում է այս մասին, որ մենք կառուցվածքային խնդիրներ ունենք»,- պատգամավորին հակադարձեց Լեւոն Մկրտչյանը`համաձայնելով, որ էական փոփոխություններ անելու համար գումարներ են հարկավոր:

«Ջարդելու իրավունք չունենք: Մինչև ջարդելն ու փշրելը պետք է հասկանանք, որ սարքելու գումար ունենք, որ ջարդելուց հետո կարող ենք կառուցել: Եթե գումար չունենք, ապա պետք է դանդաղ ռեժիմով վերականգնել: Կրթության մեջ ցանկացած սխալ անմիջապես չի երևում՝ երևում է 5-7 տարի հետո, սխալ անողը պատասխան չի տալիս, հաջորդն է պատասխան տալիս»,-ասաց նա:

Նախարարն ասաց` կրթության վերաարժևորման համար վերանայվում են թե ԵԱՏՄ-ի, թե ԵՄ-ի շրջանակներում համագործակցությունները: «ԵԱՏՄ-ում առայժմ չի զգացվում, որ ռեսուրս կա, եթե փոփոխություններ որոշեն անել, ճանապարհային քարտեզ ունենալ համատարածքային կրթական բարեփոխումներով, ապա գումար չեմ տեսնում, որով հնարավոր է անել: Սակայն մեծ տարբերություն չկա կրթական համակարգերի միջև, համապատասխանեցնելու լուրջ խնդիրներ չկա կրթական գործընթացներում: Այս պահին ԵՏՄ երկրներն էլ չունեն այն ռեսուրսները, որոնք լուրջ փոփոխություններ կսկսեն: Ընդհանուր դաշտում, մեծ հաշվով ՀՀ կրթական համակարգն ավելի լավ վիճակում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930