Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանը քաղաքական գործիչ չէ». դատավարության կողմերը վիճեցին

Նոյեմբեր 28,2017 14:39

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արամ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը ներկայացրեց վերջինիս խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն:

Փաստաբանը նախ մատնանշեց այն խնդիրները, որոնք հաշվի առնելով՝ «Սասնա ծռերը» դիմել էին ծայրահեղ քայլի:

Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ նախորդ տարվա հուլիսին, երբ ՀՀ իշխանությունների կողմից ահագնանում էր Կազանի փաստաթղթով ամրագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին, «Սասնա ծռերն» իրենց քայլով փաստեցին, որ տարածք չունեն օտարին հանձնելու. «ՀՀ քաղաքացին իրավունք է ունեցել դուրս գալու այդ ապօրինությունների դեմ եւ իրականացնելու ապստամբության իրավունքը: Սա է խնդիրը, որ հուլիսին «Ծռերը» տարածքները հանձնելու հարցը որոշեցին վիժեցնել եւ մտան ՊՊԾ գունդ: Նրանք հանցագործություն են կանխել՝ թույլ չեն տվել տարածքների հանձնումը»:

Միջնորդության առնչությամբ դատավոր Արթուր Օհանյանը նկատեց՝ պարտադիր չէ քաղաքական երանգներ մտցնել միջնորդության մեջ. «Փաստաբանը քաղաքական գործիչ չէ»:

Հարություն Բաղդասարյանը եւ մյուս պաշտպանները հիշեցրին, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ դատավորն իր հերթին հիշեցրեց փաստաբանի վարքագծի կանոնագրքի մասին: Դատավորի այս քայլը պաշտպանները որպես «վիրավորական» որակեցին:

Կողմերը վիճեցին, երբ մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց՝ գտնելով, որ այն անհիմն է: Ինչ վերաբերում է փաստաբանի ելույթին, դատախազը նկատեց. «Կարծես ԱԺ-ում լինեինք…»:

Այս խոսքերի վրա ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը, հայտնի որպես «Դեդ», տեղից որակումներ հղեց դատախազին, ապա բարկացավ եւ ցանկացավ հեռանալ դահլիճից: Ոստիկանները դա կանխեցին, իսկ դատավորը նրա հանդեպ նախազգուշացում կիրառեց:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց միջնորդությունը մերժել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930