Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» երեքն ազատության մեջ են». ամբաստանյալ Վարդան Գերավետյան

Նոյեմբեր 28,2017 14:17

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ասաց, որ «Սասնա ծռերից» երեք հոգի (Սպիտակ քաղաքից) մեղադրվում են հափշտակության մեջ, բայց, ի տարբերություն իրենց, գտնվում են ազատության մեջ:

«Այսինքն, ով գուցե պայքարի ավյուն չունի, ինչպես մենք, ազատության մեջ է թողնվում: Չեմ հասկանում, թե որն է տրամաբանությունը: Պետությունն ամեն տարի կալանավորների վրա հազարավոր դոլարներ է ծախսում, դրա փոխարեն՝ մենք կարող էինք տանից գալ դատարան, իսկ այդ գումարները թող տան թոշակառուներին»,-դիմելով դատավոր Արթուր Օհանյանին՝ նշեց Գերավետյանը:

Նրա դժգոհեց, որ տարեցտարի ավելանում է ոստիկանների թիվը, իսկ բնակչությունը պակասում է. «Դա անում են իրենց համար…մինչդեռ ոստիկանները կարող էին ոչ թե իշխանություններին պահել, այլ օրենքը: Այդ պատճառով բախում են ստեղծում այն ժողովրդի դեմ, որը պայքարում է գազի կամ էլեկտրաէներգիայի թանկացման համար: Մի ամբողջ ցանց է երկրում ստեղծված՝ մեկ անձի շահը սպասարկելու համար»:

Վերջում դիմելով դատարանում ներկա՝ ամբաստանյալներին ուղեկցող ոստիկաններին՝ Վարդան Գերավետյանն ասաց. «Վերջը ո՞նց ենք սենց ապրելու, պարոնայք ոստիկաններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930