Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մնացականյան. «Մասնագետ ենք արտադրում եւ թույլ չենք տալիս աշխատի»

Նոյեմբեր 28,2017 14:13

«Եթե երեխան Չինարի գյուղից գալիս է, ստանում կրթություն, մենք, չգիտես ինչու, արգելում ենք նրանց գյուղերում հանրակրթական դպրոցում աշխատել կերպարվեստի դասատու: Նրան պարտադրում ենք, որ ստանա մանկավարժական բարձրագույն կրթություն, որը ֆորմալ բնույթ է կրում հիմնականում: Երեխան ստիպված է զուգահեռ աշխատել, որ ուսման վարձ վճարի:: Հավանականությունը, որ նա հետ կդառնա Չինարի գյուղ, սարսափելի քիչ է: Այսինքն, մենք նպաստում ենք միգրացիային, խոչընդոտում տարածքային համաչափ զարգացմանը»,- այս հարցն այսօր խորհրդարանում`«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հնչեցրեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:

Նա նկատեց` կենտրոնը արտադրում է նկարիչներ եւ քանդակագործներ, ովքեր ստանում են նկարիչ դասավանդողի որակավորում:

Հաշվի առնելով բնակչության թիվը, համայնքի փոքրությունը, նա առաջարկում է փոքր համայնքների պարագայում բացառություն անել եւ թույլ տալ, որպեսզի միջին մասնագիտական կրթություն ստացածները աշխատեն օրինակ՝ պետական հաստատություններում, որտեղ ամիսներով թափուր տեղեր են լինում:

Կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց` նոր օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի երիտասարդին նույն մասնագիտական բակալավրիատի շրջանակում ստանալ լրացուցիչ իր 80 կրեդիտը եւ մասնագիտությամբ աշխատել. «Ինքը կլինի նկարչության ուսուցիչ, այլ առարկաներ չի կարողանա դասավանդել, նույն խնդիրն ունի պոլիտեխնիկը, չի կարողանում ֆիզիկայի ուսուցիչ աշխատել, իրեն կրեդիտներ է պակասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930