Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բիզնեսի համար «բարեմաղթանքների մակարդակով» է (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 14:11

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց նոյեմբերի 24-ին, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ բիզնես միջավայրի համար «բարեմաղթանքների» մակարդակով է եւ այդ ոլորտը բարեփոխելու շանսեր իր մեջ գրեթե չի պարունակում:

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում պարոն Առաքելյանն ասաց, որ ԵՄ ասոցացման նախորդ համաձայնագիրը, որն այդպես էլ չստորագրեցինք` նախապատվությունը տալով ԵԱՏՄ-ին, էականորեն տարբերվում էր ներկայիս փաստաթղթից. «Այն ժամանակ բավականին մեծ էր տնտեսական բաղադրիչը` իր կոնկրետ չափորոշիչներով ու նաեւ որոշակի քվոտաներով»:

Մանրամասները` տեսանյութում

Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ, եկամտահարկի արտոնության վերացումը,, որը մի քանի տարի առաջ կառավարությունը սահմանել էր անշարժ գույքի շուկան աշխուժացնելու նպատակով, բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտի վրա եւ այն անկում կապրի:
«Շինարարությունը երկու-երեք տարի տեւում է, մինչեւ վերջնական գործարքը տեղի է ունենում եւ դրա արդյունքում շինարարները նախատեսում են իրենց գույքը վաճառել հենց եկամտահարկի արտոնության շնորհիվ , որը բավականին լուրջ խթան հանդիսացավ եւ վերջին տարիներին շինարարական ոլորտում առկա պասիվությունն ակտիվացրեց»,-ասաց տնտեսագետը:

Մեկ ամսից հարկային օրենսգրքում տեղի ունեցող փոփոխությունները, պարոն Առաքելյանի կարծիքով, ամենեւին էլ հօգուտ տնտեսվարողների չեն, քանի որ այն նախաձեռնել են Պետական եկամուտների կոմիտեն ու Ֆիննախը, որոնք կոչված են բյուջեն համալրելուն եւ պետք է այնպես կատարեն, որ ապահովեն հարկային մուտքերը: Տնտեսագետը գտնում է, որ այդպիսի փոփոխությունները պետք է կատարեր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: Ըստ նրա, Վրաստանում հարկային փոփոխությունները կատարվում են հանրաքվեի միջոցով:

«Տնտեսվարողների համար այդ փոփոխությունները լուրջ անվստահություն է առաջացնում, քանի որ ընդհանրապես օրենսդրության փոփոխությունն ինքը հանգեցնում է խաղի կանոնների փոփոխության, եւ տնտեսվարողներն իրենց ապագա ծրագրերը կառուցելիս հանգում են լուրջ խնդիրների»:

Պարոն Առաքելյանի խոսքով, տարեվերջին կառավարությունը 130 փոփոխություն է նախատեսում, որը Հարկային օրենսգրքում բերելու է բազմաթիվ փոփոխությունների. «Բիզնեսմեններն իրենց նախագծերը, իրենց ծախսերը ծրագրում են գործող օրենսդրությամբ, կատարում են ներդրումներ, եւ արդյունքում, ընդամենը մեկ ամսում կատարվում են փոփոխություններ»:

Հանրապետությունում արձանագրված գնաճի առնչությամբ էլ Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այն բացասաբար կազդի աղքատության ցուցանիշի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930