Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը մեղադրում է քաղհասարակությանը՝ սեփական ծուլությունը այլոց վրա բարդելու մեջ

Նոյեմբեր 28,2017 13:16

Քաղհասարակությունը դժգոհում է, որ արդարադատության նախարարությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը մշակել է գաղտագողի պայմաններում եւ 10 տարիների ընթացքում հնչող իրենց առաջարկությունները որեւէ կերպ տեղ չեն գտել նախագծում: Այսօր լրագրողների այս հարցին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ որոշ առաջարկություններ կարող են տեղ չգտնել, այստեղ զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ, այնուամենայնիվ, նախագիծը մշակողը կառավարությունն է: Այն, ինչ վերաբերում է,  այսպես ասած, գաղտնի պայմաններում մշակելուն, ցավոք, ես պետք է բարձրաձայնեմ, որ այդ նախագիծը մարտ ամսից գտնվել է հանրային կայքում՝ e-draft-ում: Մենք այդ կայքի բացումն ենք արել, հրապարակել ենք, չգիտես ինչու, հանրության բազում անդամներ կարողացել են օգտվել այդ կայքից եւ իրենց առաջարկությունները ներկայացնել, իսկ շահագրգիռ քաղհասարակության ներկայացուցիչները այդ օրենքի նախագծի վերաբերյալ գեթ մեկ առաջարկություն չեն ներկայացրել հանրային քննարկման ժամանակ: Ես ուղղակի լավ չեմ պատկերացնում՝ եթե կա մեկ պաշտոնական կայք, որի մասին գիտեն գրեթե բոլորը, որը ունի արդեն տասնյակ հազարներ այցելություն քաղաքացիների կողմից, ինչո՞ւ քաղհասարակությունը դրանից տեղյակ չպետք է լիներ եւ իր առաջարկությունները չներկայացներ»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս պահին որոշ հարցեր վերանայվելու են եւ եթե հիմա իրենք ունեն առաջարկություններ, պատրաստ են դրանք լսել. «Ես դեմ եմ աշխատանքի նման ոճին, երբ հրապարակային կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ կարելի է կարծիք չարտահայտել եւ սեփական ծուլությունը փորձել բարդել այլոց վրա՝ մեղադրելով նրանց գաղտնի պաշտոնական ինտերնետային կայքում նախագիծ տեղադրելու մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930