Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկանը դասախոսին պարտադրում է նշանակել ուսանողին, քանի որ նա գումար է վճարում (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 13:11

«Ինչքա՞ն ժամանակ է պետք փոփոխությունների համար»,- խորհրդարանում ընթացող «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը`նկատելով, որ մեր տնտեսությունում դեռ կառուցվածքային տեղաշարժեր են, քանի դեռ դրանք չբյուրեղանան, հիմա արված քայլերն անիմաստ կարող են լինել:

Միքայել Մելքումյանը կարծում է, որ բոլոր քայլերը պետք է Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի հետ փոխկապակցված լինեն. «Կա՞ տնտեսության զարգացման մոդել: Նաեւ`մեր կրթական հաստատությունները պատրա՞ստ են ժամանակին համահունչ կրթական ծառայություններ մատուցել: Էն գինը, որ վճարվում է, աշխարհում էդ գնով չես կարող բարձրագույն կրթություն ստանալ: Պետական հայեցակարգում հաշվի առնվա՞ծ է, որ Հայաստանում կան ունեւորներ եւ չունեւորներ: Ունեւորներն իրենց երեխաներին թողնում են ամեն ինչ, նաեւ կրթություն եւ առողջապահություն. պետությունը չունեւորների մասին մտածո՞ւմ է, որ մրցունակություն ապահովեն»,- հետաքրքրվեց Միքայել Մելքումյանը:

Նախարարն ասաց, որ մինչեւ 2030 թվականի զարգացման ծրագրում նախատեսված են քայլեր: Դրանք կկոնկրետացվեն 2018-ից` արդեն յուրաքանչյուր մարզի տասնամյա զարգացման պլանի հիման վրա:

Ինչ վերաբերում է որակին, նախարարն ասաց. «Մենք բոլորս էլ դասախոս ենք, եթե չորրորդ անգամ անբավարար ես դնում, դեկանը գալիս ասում է, մի բան արա`ինքը վճարում ա, որակի մասին անիմաստ է խոսել»:

Մանրամասները` տեսանյութում

Նախարարը նկատեց`բարձրագույն կրթությունը մատչելի չէ հասարակության 25-30 տոկոսի համար, բայց տարկետման իրավունքի վերացմամբ արդեն նաեւ կրթական ոլորտում են փոփոխություններ լինելու եւ հնարավորություն կլինի բարձրագույն կրթությունը մատչելի դարձնել բոլորի համար, տարբեր սոցիալական շերտերին արդեն հստակ ուղղորդելով այն ոլորտներ, որտեղ կա անհրաժեշտություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930