Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կմտածեն Ադրբեջանում…որ բանակը ղեկավարած Սամվել Բաբայանին մեր ձեռքով հանցագործ ենք ներկայացնում». Թեւանյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 13:07

Քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը համոզված է, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին դատապարտեցին, որովհետեւ վերջինս ԱԺ ընտրություններում իր աջակցությունն էր ցուցաբերել «ՕՐՕ» դաշինքին:

«Նման գործընթաց տեղի է ունեցել 1991թ.-ին՝ Բաքվում, երբ Սամվել Բաբայանին ձերբակալել էին ինքնապաշտպանություն կազմակերպելու համար: Այսինքն, նման դատ Սամվել Բաբայանի դեմ մեկել Բաքվում է եղել»,-դատարանում այսօր «Իգլա»-ի գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Թեւանյանը նկատեց՝ Բաքվի քարոզչամեքենան միլիարդներ է ծախսում՝ Արցախի ազատության համար պայքարածներին որպես «ռազմական բանդա» ներկայացնելու համար. «Պարզ է, որ Բաբայանի գործը հասնելու է Եվրադատարան: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ են մտածելու ադրբեջանցիները…փաստորեն, ստացվում է, որ մենք մեր ձեռքով բանակը ղեկավարած մարդուն ներկայացնում ենք որպես զենքի գործով եւ փողերի լվացմամբ զբաղվող հանցագործի»:

Թեւանյանը կարծիք հայտնեց, որ դատարանը քաղաքական որոշում է կայացրել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930