Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

50% անվստահություն՝ դատական համակարգի նկատմամբ. Դավիթ Հարությունյանի խոսքով՝ «կատաստրոֆիկ վատ թիվ չի»

Նոյեմբեր 28,2017 13:03

«Հնչեց մի թիվ, այդ թիվը մեր հորինած թիվը չէ: Պրոֆեսիոնալների կողմից մշակված գործիքի կիրառմամբ ստացված թիվն է, 33 տոկոս բավարարվածության աստիճանը բավականին բարձր է, եթե մենք համադրենք այլ երկրների հետ: Նշանակում է արդյոք, որ մենք պետք է հանգստանանք՝ ամենեւին ոչ»,-այսօր Արդարադատության մոնիտորինգ ծրագրի արդյունքների ամփոփմանը լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա, հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է. «Եթե ենթադրենք մարդկանց 65 տոկոսը համարում է, որ ինչ-որ մի բան բացասական է, սա չի նշանակում, որ դա բացասական է, նշանակում է, որ կա բացասական ընկալում եւ դա եւս պահանջում է ջանք մեր կողմից, որ բացասական ընկալումները վերացվեն: Կարող է լինել օբյեկտիվ հիմք, կարող է լինել եւ սուբյեկտիվ հանրային ընկալում, որի վրա պետք է աշխատել: Զեկույցում ներառված են հանրային ընկալման վերաբերյալ փաստեր, իսկ փաստերի հետ չհամաձայնվել հնարավոր չէ»:

Հարցին՝ ըստ հարցումների, դատաիրավական համակարգի հետ կապված 50 տոկոսից բարձր անվստահություն կա, ձեզ չի՞ անհանգստացնում սա՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Թվերը, որ այստեղ ներկայացվեցին, դրանք չեն համարվում կատաստրոֆիկ թվեր, վատ թվեր: Իհարկե, մտահոգիչ են: Հանրային ընկալումը որոշ դեպքերում բացասական է, եւ մենք պետք է մտածենք, թե ինչ անել, որ վերացվի այդ բացասական ընկալումը: Մենք հիմա մշակում ենք հնգամյա ռազմավարություն դրա համար, ներդնում ենք գործիք, որ 5 տարի հետո կարողանանք ավելի բաց ճակատով ձեզ հետ խոսել, ասել՝ ահա նայեք այս թվերը ինչպես փոխվեցին 5 տարիների ընթացքում»:

Հարցին՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազե՞լ են՝ նախարարը պատասխանեց, որ նվազեցրել են. «Օրինակ, եկամուտների եւ գույքի հայտարարագրում ունեինք, հիմա ուսումնասիրման մեխանիզմներ ներդրվեցին, մեխանիզմներ ենք դրել, որոնք թույլ չեն տալիս կանխիկ գործարքներ կատարելու որոշակի գումարից բարձր, այդ թվում՝ դատավորների համար: Դրանք բոլորը գործիքներ են, որոնք սահմանափակում են եւ կանխարգելում են կոռուպցիոն երեւույթները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930