Ցուցահանդեսը, որին մասնակցել են նկարիչներ Ղարաբաղից, մասնավոր միջոցառում է, և դրա կազմակերպչական աշխատանքներում պետական կառույցներ չեն մասնակցել: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը մտահոգություն էր հայտնել և դիմել համապատասխան պետական կառույցներին՝ կապված Թբիլիսիում բացված «Վերածնունդ» ցուցահանդեսում արցախցի երիտասարդ նկարիչների մասնակցության հետ:
Ցուցահանդեսը բացվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում և կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը: Միջոցառումն անցկացվում է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության աջակցությամբ:
«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը և աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորումը: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցահանդեսին չեն եղել որևէ մատնանշումներ, որոնք կարող էին ոտնահարել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է հենց ցուցահանդեսին, այն մասնավոր նախաձեռնություն է, դրա կազմակերպմանը ներգրավված չեն եղել պետական կառույցներ»,- ասել են ԱԳՆ-ում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ