Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, երբ կունենանք սեփական ավիացիան. Դմիտրի Ադբաշյան. «Փաստ»

Նոյեմբեր 28,2017 12:22

«Փաստի» հյուրն է Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը:

– Ոլորտին քաջատեղյակ մասնագետները համոզված են, որ ռուսական «Աէրոֆլոտ»-ը հստակ մենաշնորհային դիրք ունի մեր շուկայում։ Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք եվրոպական փորձ ունենալ, հաշվի առնելով, որ համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո նախատեսվում է նաև եվրոպական փորձի ներդրում։

– Խնդիրն այն է, որ ամբողջ քաղաքականությունը պետք է այնպես իրականացվի, որ սեփական ավիացիա ունենանք։ Մենաշնորհն այդքան մեծ նշանակություն չունի։

Տեսեք, թե ինչպես է զարգանում, օրինակ, Ադրբեջանի ավիացիան։ Այնտեղ գրեթե ամեն ինչ պետական է։ Իրենց մոտ նույնպես տոմսերն ավելի էժան են։ Շատ արագ զարգանում է ոլորտը, ամբողջ աշխարհով թռիչքներ են իրականացնում, ձեռք են բերում ամենաժամանակակից ինքնաթիռները։

Հիմա Երևանից այդպիսի «ուղիղ գծեր» պետք է լինեն, որոնք համապատասխանում են մեր ժողովրդի շահերին։ Այդ ցանցի միջոցով պետք է կապել բոլոր հայ համայնքները ՀՀ-ի հետ։ Երևան-Լոս Անջելես, Երևան-Սիդնեյ, Երևան-Մոնտեվիդեո և այլն։ Բացի այդ, Երևանը պետք է կապել այն կուրորտներին, որտեղ սիրում են թռչել մեր հայրենակիցները։ Իսկ հիմա մինչև հասնում են այդ կուրորտներ, մարդկանց հոգին դուրս է գալիս։

Ինչո՞ւ չունենք ուղիղ կապ Սիդնեյի հետ։ Նույնը նաև Լոս Անջելեսի դեպքում։ Մոտ երկու ժամով կարելի է կրճատել թռիչքը, որից հետո համապատասխանաբար նաև տոմսի գինը կնվազի։ Այս հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, երբ կունենանք սեփական ավիացիան։ Բայց քանի որ ուրիշի ձեռքին ենք նայում…

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930