Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչները փորձագիտական եզրակացության պատճեն ստանալու պահանջով դատարան են դիմել

Նոյեմբեր 28,2017 12:14

2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներին տրամադրել դատահետքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը:

Այն եզրակացությանը ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն է և դրա իրավունքը, համաձայն ՀՀ Քրեական դատարավարության օրենսգրքի դրույթների, տուժող կողմն ունի: Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը, երբ վերջինս փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ և մի շարք միջնորդություններ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Քրեական գործի շրջանակում նշանակված դատահետքաբանական փորձաքննության արդյունքներին տուժող կողմը ծանոթացել է 2017 թ. հոկտեմբերի 23-ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հրաժարվել է եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին: Դրանով վերջինս զրկվել է եզրակացությունը մանրակրկիտ ուսումնասիրելու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից և հայտնվել անհավասար պայմաններում:

Այս հիմնավորումներով տուժող կողմի բողոքը Լոռու մարզի դատախազի տեղակալ Գ. Մանուկյանը մերժել է, տուժող կողմը դիմել է դատարան: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված առաջին դատական նիստը դատախազ Գ. Մանուկյանի միջնորդությամբ հետաձգվեց: Վերջինս գտնվում է արձակուրդում և խնդրել էր բողոքը քննել իր արձակուրդի ժամկետը լրանալուց հետո: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930