«Իգլա»-ի աղմկոտ գործով դատավճռի հրապարակումից հետո այսօր Սամվել Բաբայանը, որը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, լրագրողների՝ «ձեզ քաղբանտարկյալ համարո՞ւմ եք» հարցին ի պատասխան ոչինչ չասաց, միայն ժպտաց:
Հարցին՝ «ո՞ւմ պատվերն էր այս դատական գործը, ինչպես դուք էիք պնդում», Բաբայանը կրկին հստակ պատասխան չտվեց, նշեց, որ պարզ է, թե ում՝ նրա, ով երկիրն է ղեկավարում:
-Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք:
-Դուք ինքներդ տվեցիք անունը…
Սամվել Բաբայանը նաեւ հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ