Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող էին բոլորովին այլ որակ ու առանձնահատկություն ունենալ. Նիկու Պոպեսկու. «168 ժամ»

Նոյեմբեր 28,2017 12:07

Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Նիկու Պոպեսկուն ասաց, որ համաձայնագիրը մեծ ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության համար. «Սա մեծ ձեռքբերում է, բայց ասել, որ սա ինչ-որ առումով ասոցացում է ԵՄ-ի հետ, սխալ կլինի, քանի որ Հայաստանն այնուամենայնիվ չի ունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների այն ծավալը, ինչ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, ու կունենար նաև Հայաստանը՝ 2013-ին ստորագրելով ԱՀ-ն ԵՄ-ի հետ, դա առանձնահատուկ կարգավիճակ ու փաստաթուղթ է։ Այն, ինչ օրերս ստորագրվեց, երկկողմ համաձայնագիր է, որը ֆիքսում է ոլորտները, որտեղ կարող է լինել համագործակցություն և այդ համագործակցության ծավալներն ու սահմանները»։

Հիշելով 2013 թվականը՝ Պոպեսկուն ասաց, որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, քանի որ ուներ անվտանգության խնդիր և այդ ոլորտում կախվածություն Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը ելնելով աշխարհաքաղաքական ազդեցության հավակնություններից՝ չցանկացավ, որպեսզի Ուկրաինան ու Հայաստանը ստորագրեն Ասոցացման համաձայնագրերը, այնինչ իրականում դրանք չէին հակասում իրար։ «Այդ Եվրասիական տնտեսական միությունն է բացառում Հայաստանի համագործակցությունը որոշ երրորդ կողմերի հետ որոշ հարցերում, իսկ ԱՀ ստորագրելով՝ Հայաստանն ազատ էր լինելու, դա սահմանափակող փաստաթուղթ չէր։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների հետևանքով համաձայնագիրն էապես փոփոխվեց, կրճատվեց, այնինչ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող էին բոլորովին այլ որակ ու առանձնահատկություն ունենալ»։

Հարցին, թե հնարավո՞ր է, Հայաստանը հնարավորության դեպքում վերադառնա Ասոցացման համաձայնագրին, Պոպեսկուն պատասխանեց, որ նման հարց երբեք չի քննարկվել ԵՄ-ում, ուստի դժվար է ենթադրել։ «Եթե վերանան Հայաստանի սահմանափակումները, և ԵՄ-ն չունենա էլ ավելի գրավիչ առաջարկ, քան ասոցացումն է, ապա հնարավոր է»,- ասաց . Պոպեսկուն։

Վերջինս վստահ չէ, որ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հարցում Հայաստանն ունի Ռուսաստանի թույլտվությունը, քանի որ դա շատ ավելի լուրջ մակարդակ կնշանակի ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար։ «Կարծում եմ՝ Մոսկվան դեռ այդ հարցը չի քննարկում, քանի որ վավերացման գործընթացն է առջևում, և ԵՄ-ում կան կասկածներ, որ այն հարթ չի ընթանալու, վավերացումը հարթ չընթացավ Ուկրաինայի, Վրաստանի դեպքում ևս»,- ասաց Պոպեսկուն։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930