Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալուն, սակայն վերջին խոսքը Հայաստանինն է. Լեոնիդ Կալաշնիկով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2017 11:47

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

– Օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրենք դեմ չեն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միանալուն։ Ո՞ր դեպքում է դա հնարավոր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նաեւ վետոյի իրավունք ունի։

– Առանց Հայաստանի համաձայնության նման համաձայնություն ստանալ մյուսներից շատ դժվար կլինի։ Եվ դա բոլորը լավ հասկանում են։ Թե այդ ամենը հետագայում ինչպես կարող է զարգանալ, բոլորն էլ լավ հասկանում են, որ դա հնարավոր է միայն Հայաստանի, Ադրբեջանի ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ կոնսենսուսի ձեռքբերման պայմաններում։ Իհարկե, ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալուն, սակայն վերջին խոսքը Հայաստանինն է։

– Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նման կոնսենսուսի առկայության հնարավորությունը։

– Տնտեսությունը՝տնտեսություն, իսկ տարածքային հարցերն այլ են։ Մենք այսօր ունենք տարածքային հարցեր Ուկրաինայի հետ, սակայն միեւնույն ժամանակ տնտեսական հարաբերություններ են առկա եւ նույնիսկ զարգանում են։ Ահա եւ պարադոքս։ Իհարկե, միշտ տնտեսությունը եւ գեոքաղաքականությունը կապակցված են եւ չեն կարող զարգանալ տարբեր ուղղություններով, սակայն իմ կարծիքով՝ տնտեսությունը թույլ կտա լուծել կամ մոտենալ նաեւ քաղաքական հարցերի լուծմանը։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930