Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Իգլա»-ի աղմկոտ գործով դատավճիռը: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց «Իգլա» ձեռք բերելուն դրդելու եւ փողերի լվացման մեջ եւ դատապարտվեց ընդհանուր առմամբ 6 տարվա ազատազրկման:
Նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն էլ մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալների դատավճիռը հիմնականում նույնն էր՝ 2 տարի (պատիժը կրելու են պայմանական, նշանակվելու է փորձաշրջան՝ նույն ժամկետով):
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ