Երեկ պարզ դարձավ, որ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ /թող ներեն իսկական կուսակցությունները/ Անի Զախարյանը։
Բարեբախտաբար, նրա հեռացումն էլ լինելու է ժամանակավոր՝ մինչեւ հաջորդ տարի, երեկ տարածած հայտարարությամբ Զախարյանը որոշումը պատճառաբանել է այսպես. «Անկեղծ ասած, այս մի քանի ամիսների ընթացքում ցանկանում էի հանգստանալ քաղաքական անբարոյականությունից, տգիտությունից, միջակությունից եւ զավեշտից։ …Քաղաքականություն կվերադառնամ 2018թ.-ին, իսկ մինչ այդ ստիպված եք բավարարվել եղածով»։
Չէ, ավելի մեծ հարված դժվար է պատկերացնել, անհնար է բավարարվել եղածով, չէ՞ որ աղջիկներին կուսությունից օր առաջ զրկվելու կոչերով քաղաքական դաշտ մտած, մեկ-երկու հոգանոց հանրահավաքներ հրավիրող Անի Ջախարյանի բացակայությունը ոչ ոք չի լրացնի։
Այս ամենի մեջ ուրախալին միայն մեկ փաստ է. նրանց հեռացումը ժամանակավոր է։ Նաեւ ուրախալի է այն փաստը, որ քաղաքականություն վերադառնալու եւ ժողովրդին ոտքի հանելու մասին հայտարարել է ոչ անհայտ Տիգրան Կարապետիչը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում