ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն