Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի համակիրն ու նրա ներկայացուցիչը առաջիկա նիստերին չեն ներկայանա

Նոյեմբեր 27,2017 21:40

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ելք» դաշինքի համակրի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատական նիստերին առաջիկայում տուժող Սարգսյանն ու նրա ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը չեն ներկայանա:

Այվազյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ զենք-զինամթերքի օգտագործման եւ խուլիգանության:

Նիկոլայ Բաղդասարյանը Aravot.am-ին ասաց, որ դատարանը որոշեց սկզբում հարցաքննել այն վկաներին, որոնք Արթուր Այվազյանի գրպանից առգրավված զենք-զինամթերքի մասով են հարցաքննվելու. «Դրա հետ տուժող կողմը ոչ մի առնչություն չունի, ոչ կողմ ենք, ոչ դեմ ենք, ոչ  ուզում ենք այդ փաստը հիմնավորել կամ հերքել: Դրա համար այս պահին ձեռնպահ ենք մնում այդ գործողություններից: Մենք կմասնակցենք խուլիգանության դրվագով վկաների հարցաքննությանը»:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին՝ Մանախին, մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930