Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանախի գործով սկզբում կհարցաքննվեն ընթերակաները

Նոյեմբեր 27,2017 20:40

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Ելք» դաշինքի համակրի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին՝ Մանախին, մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Այվազյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ զենք-զինամթերքի օգտագործման եւ խուլիգանության: Այսօր Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց տարանջատել երկու հոդվածներով հարցաքննվող վկաներին, ինչը դատարանը բավարարեց: Տարանջատվեցին վկաներն ըստ հոդվածների: Սկզբում կհարցաքննվեն ընթերականներին, թե ինչ կարգով են Այվազյանից զենքն առգրավել, թե ինչպես է զենքը հայտնվել նրա գրպանում: Դատական նիստն այսքանով հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի տասնչորսին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930