«Ես չեմ ասում բոլոր դոկտորների քանակը ապահովում են դոկտորականի մակարդակը, բայց վերացնել, բոլորին լրիվ հավասարեցնել, ինձ թվում է բավական սխալ կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը, անդրադառնալով ՀՀ նոր օրենքի նախագծի՝ գիտության եւ գիտատեխնիկական գործունեության վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է գիտությունների թեկնածուներին միանգամից դոկտորական աստիճան շնորհել, որի արդյունքում բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ ԲՈՀ-ը կարող է փակվել:
Ըստ պարոն Խուդոյանի, ԲՈՀ-ն այսօր արդյունավետ եւ զսպող դեր է կատարում, փակելով այն` քաոսի կվերածվի, գիտության որակը իսկույն կընկնի եւ ի վերջո կիջնի գիտության մակարդակը. «ԲՈՀ-ը ինչքան գրագողություններ է բռնում, ինչքան ատենախոսություններ են հետ տալիս, իսկ այս պարագայում ծանոթ-բարեկամ կդառնան սովորական «դուքան»:
Այսօրվա դրությամբ, պարոն Խուդոյանը կարծում է, որ պետք է աջակցել ԲՈՀ-ի գործունեության համակարգին, որ այն ընդհանուր փոփոխվի, կատարելագործվի, որը կմեծացնի պատասխանատվությունը պաշտպանությունների ժամանակ եւ այնպես կանի, որ ավելորդ մարդիկ չընդգրկվեն այդ համակարգի մեջ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Շատ ճիշտ վերլուծություն է: Գտնում եմ, որ ԲՈՀ-ը պետք է ոչ թե փակել, այլ ուժեղացնել և պահանջել, որ ամենամյա թափանցիկ հաշվետվություն ներկայացնի իր գործունեության մասին: Միջազգային ձերքբերումներ ունեցող գիտնականներին կարելի է հնարավորություն տալ որոշակի թվակազմով (ռոտացիոն կարգով) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ԲՈՀ-ի նիստերին, ապահովելով բանավեճային որոշումների կայացմանը:
Եթե ԲՈՀ-ը վերանա կամ էլ կորցնի իր անկախությունը, ապա դա կհանգեցնի հովանավորչության աճին, գիտական աստիճանների շնորհման օբյեկտիվության նվազմանը և գիտության զարգացման արգելակմանը: