Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորն այն չէ, թե ինչպես ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». Մարթա Այվազյան

Նոյեմբեր 27,2017 21:00

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միանշանակորեն դրական եւ նույնիսկ հուսադրող քայլ է, որը կարող է մեծ հեռանկարներ բացել Հայաստանի համար: Դա ապահովում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակականությունը եւ հիմք է Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության համար:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

Արդյոք համաձայնագրի ստորագրումը դարձավ հնարավոր, որովհետեւ Հայաստանի իշխանություններին հաջողվեց լեզու գտնել եւ ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ, թե որովհետեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այս գործընկերության համաձայնագիրն այլեւս ՌԴ-ի կողմից չի ընկալվում որպես սպառնալիք իր շահերին, կամ որովհետեւ այս հարցը որոշվել է ուղղակիորեն ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ ՌԴ-ն կամ ստիպված է եղել չխոչընդոտել ստորագրմանը, կամ էլ միգուցե ունի իր հետաքրքրությունն այս ձեւաչափով ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակության մեջ, դժվար է միանշանակորեն ասել: Կարծում եմ, որ ստորագրումը հնարավոր դարձավ այս բոլոր գործոնների համադրման արդյունքում: Սակայն կարեւորն այսօր այն չէ, թե ինչպես ստորագրվեց համաձայնագիրը, կարեւորը դրանից հնարավորինս օգտվելն է, համաձայնագրի դրույթների պատշաճ կատարման միջոցով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելն ու Հայաստանի զարգացման եւ ամրապնդման հեռանկարը հերթական անգամ բաց չթողնելը», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը:

Մարթա Այվազյանի հետ հարցազրույցը կարդացեք նոյեմբերի 28-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մարթա Այվազյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930