Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Երևանում

Նոյեմբեր 27,2017 19:15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում Վրաստանի քաղաքացու դանակահարությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վրաստանի քաղաքացի է։

2017թ.-ին նոյեմբերի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տ.Տվիլդիանին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1989թ. :

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ստեղծվել քննչական խումբ։ Երիտասարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի բնակարաններից մեկում, որտեղ բնակվում է իր երեք այլ ընկերների հետ միասին, ովքեր ևս Վրաստանի քաղաքացիներ են: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ակումբից վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 05-ի սահմաններում, բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել ընկերներից երկուսի միջև, որի ժամանակ էլ 28-ամյա երիտասարդին խոհանոցային դանակի գործադրմամբ պատճառվել է ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հատվածին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ւ ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930