Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլենդելի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ բողոքի ցույց (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 17:44

Նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսի ժամանակով ժամը 12:00-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ համահայյկական  ընդվզմանն ընդառաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ բողոքի ցույց: Բացման խոսքով հանդես եկավ Աշոտ Գեղամյանը, ով ներկայացրեց հավաքի նպատակը և խոսքը փոխանցեց Զարուհի Փոստանջյանին: Ցույցին ելույթ ունեցան նաև հայ համայնքի ներկայացուցիչ Սահակ Միքայելյանը, «Բարև» հեռուստահաղորդման հեղինակ և վարող Նունե Ավետիսյանը, «Մարտիրոս Սարյան» ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանը, գիտնական, ԽՍՀՄ-ի տարիների գիտական մտքի տաղանդավոր ներկայացուցիչ՝ «Նաիրի» համակարգիչների առաջին սերնդի նախագծող ու ստեղծող Հրաչյա Հովսեփյանը, Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2018 թվականի ընտրություններում 28 շրջանի թեկնածու Ջոն Նալբանդյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ, փաստաբան Կարապետ Աղաջանյանը և վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը ով նաև ընթերցեց ցույցի մասնակիցների կողմից ընդունված «Սփյուռքահայության քաղաքական մանդատի վերականգնման պահանջագիրը»: Ցույցն ավարտվեց երթով, որի  մասնակիցները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան՝ հանձնելու պահանջագիրը:

Հյուպատոսարանի առջև, որը փակ էր և չկար նույնիսկ հերթապահ, որ ընդուներ ցույցի մասնակիցների անունից ներկայացվող պահանջագիրը, տեղի ունեցավ փոքր հավաք, որտեղ ևս ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը: Դեպի հյուպտոսարան երթի ճանապարհին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի  հիշատակին նվիրված հուշակոթողին: Այսքանով ավարտվեց նոյեմբերի 26-ի ցույցը և կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ հանդիպումը  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի կունենա Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում՝ նոյեմբերի 27-ին ժամը 19:00-ին, որի ժամանակ քաղաքացիները կարող են հարցերով դիմել Զարուհի Փոստանջյանին և ստանալ պարզաբանումներ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930