Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենավատ մղձավանջում անգամ չէի տեսնի, որ այսօր հանճարեղ բանաստեղծ Չարենցի ծննդյան հիշատակին մի բուռ մարդիկ ենք հավաքված»

Նոյեմբեր 27,2017 17:25

Այսօր լրանում է Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցը։ Այդ առիթով Չարենցի արձանի մոտ մի խումբ մտավորականներ, դպրոցականներ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին մեծ գրողի հիշատակին՝ արտասանելով նրա բանաստեղծությունները և ծաղիկներ դնելով արձանի մոտ։ «40 տարի է ապրել Չարենցը, բայց մարդու արածը ապրած տարիներով չի չափվում։ Ամեն վայրկյանը լիքն էր Չարենցով»,- նշեց ՀԳՄ նախագահը։ Ըստ նրա՝ գրականությունը միայն դասագրքերում արտասանելու համար չի , այն պիտի լինի պետության և ժողովրդի համար ուղենիշ և ճանապարհ։ «Մենք պիտի հիշենք Չարենցին՝ նրա պոեզիան կարդալով, Չարենցին այս օրով հիշելով և մեծարելով։ Մենք պիտի մեր ամբողջ գրականության ուժը զգանք՝ անցյալի, այսօրվա և ինչու չէ նաև ապագայի, որովհետև Չարենցը ապագայի մեծ երգիչ էր»,- ավելացրեց Էդվարդ Միլիտոնյանը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ որքան շատ անդրադառնանք Չարենցին, այնքան կտեսնենք նրա նմանությունը մեր էպոսի վերջին շառավղի՝ Փոքր Մհերի հետ, որի ոտքերի տակ հայրենի հողը չէր դիմանում։ «Չարենցի վիթխարի մեծությունը չտեղավորվեց իր միջավայրում և նրա սահմաններում։ Նա պետք է կամ խորտակեր սահմանները կամ պիտի դառնար զոհ։ Չարենցը երկուսն էլ արեց, հիրավի խորտակեց այդ սահմանները և դարձավ նրանց զոհը ։ Մեզ համար նա ուրվագծեց հայրենիք, որի սահմաններից, պատմության խորխորատներից այնպիսի լույս բխեցրեց, որը օրեցօր ավելի շլացուցիչ է դառնում»։

Դերասան Սամվել Բաղինյանը հիասթափություն հայտնեց միայն մի խումբ աշակերտների տեսնելու համար․«Ձեր տարիքում կամ ուսանողական տարիներին ես ամենավատ մղձավանջում անգամ չէի տեսնի, որ այսօր հանճարեղ բանաստեղծ Չարենցի ծննդյան հիշատակին մի բուռ մարդիկ ենք հավաքված։ Ի՞նչ է նշանակում գրողների միության նախագահը և մի շարք մտավորականներ լինեն այստեղ և մի միայն բուռ մարդիկ լինեն ներկա։ Այստեղ պետք է կանգնելու տեղ չլիներ այժմ»,-ընդգծեց նա ։

Մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց , որ վիրտուալ աշխարհում մարդիկ հեշտությամբ սևացնում են մյուսներին։ Նրա կարծիքով մենք պետք է սովորենք գնահատել մեր ունեցած արժեքները։ «Եթե մեծերին չես գնահատում, մի ատիր, չես սիրում , քո գործն է , բայց գոնե մի ատիր։ Սա է, որ առաջնահերթ մենք պիտի հասկանանք»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930