Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ դրսում Ձեզ տեսնելուց ասեն՝ «ես քո ցա՜վը տանեմ». «Իգլա»-ի գործով ամբաստանյալների վերջին խոսքը (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 16:45

«Իգլա»-ի գործով ամբաստանյալներն այսօրվա նիստում հանդես եկան վերջին խոսքով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց (գործով մյուս մեղադրյալներ՝ Սանասար Գաբրիելյան, Արմեն Պողոսյան՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյան, Անդրանիկ Քոչարյան, Ժորա Զաքարյան, Դավիթ Հարությունյան) ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Նրան նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Ամբաստանյալներից Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մեղադրանքը չեմ ընդունում ու չեմ ընդունելու, ուղղակի ամաչում եմ ընտանիքիցս, որդիներիցս, մեղադրողից, այս դահլիճում հավաքվածներից»: Դիմելով դատավորին՝ նա նշեց. «Հավատում եմ, որ կկայացնեք արդար եւ ճիշտ դատավճիռ»:

Մյուս ամբաստանյալ Կարեն Քոչարյանն էլ դատավոր Արշակ Վարդանյանին կոչ արեց օրենքից բացի՝ մարդկային խղճով առաջնորդվել վճիռը կայացնելիս: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ իր հերթին դատավորին հորդորեց մաքուր եւ արդար լինել. «Որ դրսում տեսնելուց ասեն՝ «ես քո ցա՜վը տանեմ»…Ոչ թե ասեն՝ էս ո՞վ ա»:

Սամվել Բաբայան էլ ասաց, որ արդեն իսկ ամեն ինչ բացատրել է. «Ավելացնելու ոչինչ չկա»: Արմեն Պողոսյանն էլ միայն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Մյուս ամբաստանյալները չցանկացան օգտվել վերջին խոսքի իրավունքից:

Հավելենք, որ «Իգլա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930