Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերնագիրը կարեւոր չէ». ՄԻՊ-ը՝ աղմկոտ օրինագծի անվանման փոփոխության մասին

Նոյեմբեր 27,2017 16:34

«Ներկայում մանրամասն ուսումնասիրում ենք օրենքի նախագիծը, որպեսզի առաջարկություններ ներկայացնենք: Որոշ առաջարկներ ձեւակերպումների տեսքով արդեն իսկ տեղ են գտել օրենքի նախագծում՝ հենց ՄԻՊ նախաձեռնությամբ»,-այսօր «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկոտ օրինագծին՝ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության դեպքերը ՀՀ-ում աճի միտում ունեն. «Այս օրինագիծը որեւէ կերպ չի կարող խաթարել ընտանեկան արժեքները, որոնց խթանումը մեր առաջնահերթությունն է: Երջանիկ ապրելու առավել անհրաժեշտ վայր, քան ընտանիքն է, երեխայի համար դժվար է գտնել»:

ՄԻՊ համոզմամբ՝ անիմաստ է խոսել ամուր ընտանիքի մասին, եթե կանխարգելման արդյունավետ միջոցներ չկան. «Ունեցել ենք դեպքեր, երբ, օրինակ, երեխան չի հաճախել դպրոց կամ մանկապարտեզ՝ ընտանեկան բռնության պատճառով: Նաեւ մահվան ելքով դեպքեր են գրանցվել»:

Մեկնաբանելով իրավապաշտպանների մտահոգություններն առ այն, որ օրինագծի անվանումը փոխվել է, ինչը չի բխում խնդրի լուծումից, Արման Թաթոյանը նկատեց. «Վերնագիրը կարեւոր չէ, կարեւոր են օրինագծի դրույթները: Օրինագիծն անհրաժեշտություն է մեր երկրի համար: Բայց պետք է զգույշ վարվել, որպեսզի ընտանիքը խաթարող դեպքերը բացառվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930